3300 դիտում
13:25 18-01-2020
ԵՄ-ն փորձում է ստիպել Թեհրանին չխախտել միջուկային համաձանագիրը
Եվրոպական երեք երկրներ` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտարարել են Իրանի միջուկային համաձայնագրով նախատեսված անհամաձայնությունների կարգավորման մեխանիզմի կիրառման մասին, որոնք նախատեսված են Իրանի կողմից համաձայնագրի դրույթները խախտելո դեպքում: Երկրները հայտարարել են, որ համաձայնագիրը շարունակում է մնալ ուժի մեջ՝ չնայած ԱՄՆ դուրս է եկել պայմանագրից, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5248668.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Իրանը սակայն մեղադրել է եվրոպական երկրներին համաձայնագիրը խախտելու մեջ՝ ընդգծելով, որ վերջիններս չեն հակադարձել ԱՄՆ-ի ճնշումներին այն մտավախությամբ, որ Վաշինգտոնը կարող է սակագներ հաստատել եվրոպական ապրանքների նկատմամբ։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մոսավին վստահեցրել է, որ Թեհրանը կարձագանքի համապատասխանաբար եվրոպական երկրների ձեռնարկած քայլերին:
Հայտնի է, որ վերոհիշյալ մեխանիզմի ակտիվացումից հետո Իրանն, ըստ համաձայնագրի, պարտավոր է 15 օրվա ընթացքում կարգավորել խնդիրները: Հակառակ պարագայում ՄԱԿ-ը կարող է սահմանել միջազգային պատժամիջոցներ, որոնք վերացվել էին 2015 թվականի պայմանագրի կնքումից հետո: ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Ջոսեֆ Բորելը վստահեցրել է, որ այս մեխանիզմի հիմնական նպատակը ոչ թե պատժամիջոցների վերականգնումն է, այլ Իրանի համապատասխանեցումը միջուկային համաձայնագրի դրույթներին:
Իրանը սակայն, շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրն ունի միայն խաղաղ բնույթ: Հունվարի 16-ի իր ելույթում Իրանի նախագահ Ռոհանին չի բացառել հետագա բանակցությունների անցկացումը միջազգային համայնքի հետ այս հարցի շուրջ՝ չնայած առկա բազաթիվ դժվարություններին:
Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը ԱՄՆ-ը դուրս է բերել Իրանի միջուկային համաձայնագրից: ԱՄՆ ցանկանում է, որ Իրանը վերջ դնի միջուկային իր ծրագրին ու դադարեցնի Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը:
Նմանատիպ նյութեր
1668 դիտում
13:11 04-03-2015
Իսրայելի վարչապետը կոչ է արել կոնգրեսականներին զրկելու Թեհրանին միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից
1558 դիտում
15:29 01-10-2015
Թեհրանին մտահոգել է Գերմանիայում ամերիկյան միջուկային ռումբերի տեղակայման մտադրությունը
2912 դիտում
16:49 01-12-2019
Իրանական միջուկային գործարքի երաշխավոր երկրները կրկին կոչ են արել Թեհրանին պահպանել ստանձնած պարտավորությունները
Այս բաժնից
949 դիտում
22:14 28-01-2025
Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել 1,5-2 ամսից, երբ վերջանան Կիևի հովանավորչական գումարները․ Պուտին
934 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1396 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև