211652_close_icon
views-count1492 դիտում article-date 15:29 01-10-2015

Թեհրանին մտահոգել է Գերմանիայում ամերիկյան միջուկային ռումբերի տեղակայման մտադրությունը

Իրանի փոխարտգործնախարար Աբբա Արաղչին Sputnik-ին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել Գերմանիայում միջուկային մարտագլխիկներ տեղակայելու ԱՄՆ-ի ծրագրերի առնչությամբ: Նա կոչ է արել բոլոր պետություններին հետևել նրա չտարածման պարտավորություններին: «Մեզ, անշուշտ, անհանգստացնում է այդ ոլորտում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն: Հույս ունենք, որ միջուկային ռումբեր ունեցող բոլոր պետությունները կկատարեն իրենց պարտավորությունները»,-ասել է Արաղչին: Ավելի վաղ հայտնոի էր դարձել, որ Միացյալ Նահանգները մտադիր է միջուկային ռումբերը տեղադրել «Բյուխել» ավիաբազայում:

Նմանատիպ նյութեր