Իսրայելի վարչապետը կոչ է արել կոնգրեսականներին զրկելու Թեհրանին միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելույթ է ունեցել ամերիկյան կոնգրեսի զույգ պալատների առաջ: Նա փորձել է կոնգրեսականներին համոզել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը վատ գործարք է և որ Թեհրանին պետք է զրկել միջուկային զենք ստեղծելու նույնիսկ նվազագույն հնարավորությունից:
“Մենք պետք է միավորենք մեր ուժերը, որպեսզի կասեցնենք դեպի նվաճում, հպատակեցում և ահաբեկում տանող Իրանի քայլերը”, նշել է Նեթանյահուն:
Նա նաև նախազգուշացրել է զերծ մնալ “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Թեհրանն օգտագործելու փորձերից: