211652_close_icon

Համաշխարհային օլիմպիադային ընդառաջ

views-count4504 դիտում article-date 17:01 17-01-2020
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթանում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Հինգ տուրից հետո կանանց մրցաշարում Մարիա Գևորգյանը 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սուսաննա Գաբոյանը և Աննա Խաչատրյանը նրանից հետ են մնում կես միավորով: Տղամարդկանց պայքարում առջևում են Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը,որոնք ունեն 3,5-ական միավոր: 2.5-ական միավոր են վաստակել միանգամից վեց շախմատիստներ: Մրցաշարը կավարտվի հունվարի 20-ին: Արժանիներով կհամալրվեն Հայաստանի հավաքականները, որոնք կմասնակցեն Մոսկվայում օգոստոսին անցկացվելիք շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադային:

Նմանատիպ նյութեր