2020 թ.-ի Օլիմպիադային ընդառաջ՝ Տոկիոյում պաշտոնապես մեկնարկել են գլխավոր մարզադաշտի շինարարական աշխատանքները
2020թ.-ի ամառային խաղերի Օլիմպիադային ընդառաջ, որը տեղի կունենա Ճապոնիայի մայրաքաղաքում, պաշտոնապես մեկնարկել են գլխավոր մարզադաշտի շինարարական աշխատանքները: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աշխատանքների մեկնարկին ներկա էին գտնվում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Տոկիոյի քաղաքապետը, ինչպես նաև կայանալիք Օլիմպիադայի կազմակերպիչներ:
Ակնկալվում է, որ շինարարական աշխատանքրեը կավարտվեն 2019թ.-ին: Մարզադաշտի նախագծի դիզայնը պատկանում է Կենգո Կումային:
Նշենք, որ ամառային խաղերի 32-րդ Օլիմպիադան Տոկիոյում կմեկնարկի 2020թ.-ի հուլիսի 25-ին, իսկ ընդհանուր ծախսերը կկազմեն մոտ 17 մլրդ դոլար: