2712 դիտում
15:43 17-01-2020
Սյունիքի մարզի և Մ-4 ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում
[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների, անցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Փակ է Հ-31 ավտոճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Մ-4 ավտոճանապարհին (Տավուշի մարզի հատվածում) տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:
[b] Լարսի մասին[/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
[color=#EF2929]
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/color]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1672 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1048 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան