211652_close_icon
views-count3095 դիտում article-date 11:28 17-01-2020

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 11:05-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Փակ է Հ-31 ավտոճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը: Դժվարանցանելի են Ելփինի ոլորանները: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Մ-4 ավտոճանապարհին (Տավուշի մարզի հատվածում) տեղ-տեղ առկա են մերկասառույց: Շիրակի մարզի Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն: [b] Լարսի մասին [/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր