20428 դիտում
22:58 16-01-2020
Վիճաբանություն-ծեծկռտուք Դավիթաշենում. թիվ 93 դպրոցի բակից 2 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են՝ «գանգուղեղային տրավմա հարցականով և ձախ քունքային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխված անձը Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 22-ամյա Պարույր Ս-ն է, իսկ «ողնաշարի վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա Վրեժ Ս-ն։
Մինչ բժիշկները վիրավորներին բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են,որ վիճաբանություն-ծեծռկտուքը տեղի է ունեցել Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 93 դպրոցի բակում և նշված անձանց մարմնական վնասվածքներ են պատճառել Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Վաչե Դ-ն և 18-ամյա Օնիկ Մ-ն։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
27030 դիտում
13:23 22-05-2019
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանի թիվ 54 դպրոցի բակում. բոլոր մասնակիցները նշված դպրոցի սովորողներ են