Չավին պարզաբանել է, թե ինչու է մերժել «Բարսային»
«Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավին պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել գլխավորել «Բարսելոնանն»
«Ես Էրիկ Աբիդալի և Օսկա Գրաույի միջոցով «Բարսելոնայից» առաջարկ ստացա: Բայց ես մերժեցի այն:
Դեռ շատ վաղ է իմ մարզչական կարիերայի համար, սակայն ես նախկինի պես երազում եմ դառնալ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ:
Սկզբից առաջարկի մասին հայտնեցի իմ ընտանիքին, իսկ հետո՝ «Ալ-Սադի» խաղացողներին: Նրանք տեղյակ էին զարգացումներին, և այդ երեք օրվա ընթացքում ես ամենալավ վիճակում չէի, սակայն այժմ ես ամբողջությամբ կենտրոնացած եմ «Ալ-Սադի» վրա», ասել է Չավին: