211652_close_icon
views-count799 դիտում article-date 19:28 24-03-2023

ՌԴ-ն առաջարկում էր ԼՂ կարգավիճակը պարզաբանել հետագայում, Ադրբեջանը մերժել է դա. Միրզոյան

Սահմանումներն այն մասին, որ ՌԴ-ն առաջարկում է Արցախի հարցը թողնել ապագային, իսկ Արևմուտքը՝ այն լուծել հիմա, ճշգրիտ չեն առնվազն Արևմուտքի մասով։

Այս մասին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Մկրզոյանը։

«Ռուսական տարբերակը ենթադրում է կարգավիճակի պարզաբանում հետագայում, որը մերժվել է Ադրբեջանի կողմից։ Այն բանակցային գործընթացում, որում մենք ներգրավված ենք, ենթադրում է ԼՂ իրավունքների և անվտանգության հասցեգրման համար միջազգայիյն մեխանիզմի ստեղծում, որի ներքո տեղի կունենա ԼՂ իրավունքների և անվտանգության հարցերի քննարկում՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության պայմաններում»,- ասաց Միրզոյանը։

Նմանատիպ նյութեր