11429 դիտում
17:12 16-01-2020
Ջամալան առաջին անգամ համերգ կունենա Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Դրիմ փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ ուկրաինացի հայտնի երգչուհի, դերասանուհի, արմատներով հայուհի Ջամալան փետրվարի 14-ին առաջին անգամ համերգ կտա Երևանում: Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում: Էպատաժային երգչուհին հանդես կգա 13 հոգանոց բենդով՝ կենդանի հնչողությամբ ներկայացնելով ինչպես հայտնի և սիրված, այնպես էլ՝ նոր երգեր. հանդիսատեսի համար կլինի 3 երգի պրեմիերա: Լուսաձայնային շքեղ շոու, հզոր ձայն և յուրօրինակ կատարումներ: Ջամալան կներկայանա ջազ, սոուլ, ֆանկ, ֆոլկ, փոփ և էլեկտրո ժանրերում:
36-ամյա Ջամալայի՝ Սուսանա Ջամալադինովայի, հայրը Ղրիմի թաթար է, մայրը՝ հայուհի: Նա սկսել է զբաղվել երաժշտությամբ վաղ տարիքից։ Իր առաջին մասնագիտական ձայնագրությունն արել է 9 տարեկանում: Ձայնային հզոր հնարավորությունները նրան թույլ են տալիս հանդես գալ նաև օպերային ներկայացումներում: 2009 թվականին հաղթել է «Նոր ալիք» մրցույթում: Ավելի լայն լսարանին հայտնի է դարձել 2016թ., երբ հաղթել է «Եվրատեսիլի» 61-րդ մրցույթում:
Տոմսեր ձեռք բերելու համար և հարցերի դեպքում զանագահարել ՝ + 37444990166
+ 37491021400 «Դրիմ փրոջեքթ»
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3348 դիտում
20:03 19-05-2017
Տեղի կունենա «Առաջին Տաթևիկ» համերգ-ներկայացումը՝ նվիրված Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին
4535 դիտում
17:10 06-05-2018
Երևանում կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա
Այս բաժնից
709 դիտում
16:23 18-03-2024
Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ
1012 դիտում
15:52 18-03-2024
Կոտայքում և Գեղարքունիքում բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, Արմավիրի մարզում՝ ապամոնտաժվել
565 դիտում
15:37 18-03-2024
Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրուզի խարույկը