Մինչ որոշ ծալապակասներ հեգնում են, բժիշկները, վտանգելով իրենց կյանքը, անցել են 24-ժամյա աշխատանքային արտակարգ ռեժիմի
                        Արդեն մի քանի ժամ է,  համացանցում որոշ օգտատերեր լուսանկար են հրապարակել և լալահաչառ ու սրտաճմլիկ բառերով փորձում են հանրությանը մոլորեցնել, թե ուր որ է  «աշխարհի վերջն»  է գալու:
 Լուսանկարն արված է Երևանի Նորքի ինֆեկցիոն կենտրոնի դիմաց, որում երևում են մեծ թվով շտապօգնության ավտոմեքենաներ: 
Գոնե այս պահին նման լուսանկար հրապարակելուց առաջ կամ հետո պետք է երախտիքի խոսք ուղղել Առողջապահության համակարգի աշխատակիցներին, այդ թվում՝ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ բոլոր խմբերին, հանրապետության բոլոր բուժհիմնարկների անձնակազմերին, քանի որ նրանք աշխատում են արտակարգ ռեժիմով, երբեմն էլ  24 ժամյա, որպեսզի ամեն մի կասկածի դեպքում հիվանդը, այդ թվում ՝ վարակակիր, շտապ տեղափոխվեն համապատասխան վայրեր, մինչդեռ որոշ ծալապակասներ հեգնում են: 
Լուսանկարը վերցված է համացանցից
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

