3691 դիտում
12:11 16-01-2020
Ո՞ր մթերքներն են թանկացել դեկտեմբերին․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ դեկտեմբերի հատկապես վերջին տասնօրյակը տոնական առևտրի ակտիվ շրջանն է։ Այս առումով, ի տարբերություն 2018 թ. նույն ժամանակահատվածի, 2019 թվականի դեկտեմբերին մեր քաղաքացիները սննդամթերքի որոշ տեսակներ ձեռք են բերել ավելի բարձր գնով։
Ի դեպ՝ 2019-ի դեկտեմբերին սննդամթերքի որոշ տեսակների գները բարձրացել են նաև 2019 թ. նոյեմբերի համեմատ։
Այս մասին են վկայում վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, որտեղ առկա են նաև գնանկման ցուցանիշներ։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 2019 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3,0 % գնաճ, թեպետ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0,3 տոկոս գնանկում է արձանագրվել։
Ինչպես նախորդ ամիսներին, 2019 թ. դեկտեմբերին նույն տարվա նոյեմբերի նկատմամբ բարձր գնաճ է նկատվել մրգի և բանջարեղենի շուկայում՝ գրանցելով համապատասխանաբար 4,9 % և 19,9 % գնաճ:
Օրինակ՝ 2019 թ. դեկտեմբերին, ի տարբերություն 2018 թ. դեկտեմբերի, մանդարինի գինը բարձրացել է 14,6 տոկոսով, արքայանարինջի գինը՝ 2,2 տոկոսով։
Հետաքրքիր է, որ չնայած մենաշնորհի վերացման պնդումներին՝ բանանի գինը նշված ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 9,2 %-ով։ Իհարկե, այս առումով չենք բացառում, որ հնարավոր են նաև արտաքին գործոններ։
Իսկ կիտրոնի գինը նախորդ տարվա համեմատ 27,8 տոկոսով է բարձրացել, նարինջի գինը՝ 12,7 տոկոսով։ Թեպետ տանձը, խնձորը, նուռն ու խաղողը 2018 թ. դեկտեմբերի համեմատ էժանացել են, բայց 2019 թ. դեկտեմբերին 2019 թ. նոյեմբերի համեմատ գնաճ է արձանագրվել նաև այս ապրանքատեսակներում։
Տանձը թանկացել է 13,6, խնձորը՝ 10,3, նուռը՝ 17,2, իսկ խաղողը՝ 13,2 տոկոսով։ 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 5,9 % գնաճ։
Թանկացման բարձր տոկոս են գրանցել խառը կանաչին ու սոխը, որոնց գները 2018 թ. դեկտեմբերի համեմատ համապատասխանաբար բարձրացել են 44,2 և 58,2 տոկոսով։
Լոլիկի գինը բարձրացել է 11 տոկոսով, իսկ վարունգն էժանացել է 2,3 տոկոսով։ Կարտոֆիլի շուկայում նշված ժամանակահատվածի համար ընդամենը 0,1 տոկոս գնաճ է արձանագրվել, ինչը չենք կարող ասել գլուխ սոխի մասին, որի գինը 6,6 տոկոսով բարձրացել է։
Ընդհանուր առմամբ, արդեն 2019 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 15,4-28,9 %-ով։ Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2019 թ. դեկտեմբերին 2018 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2 % գնանկում, իսկ 2019 թ. նոյեմբերի համեմատ՝ 0,5% գնաճ: Ձվի գինը 2019 թ. դեկտեմբերին 2018 թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 4 %-ով, իսկ 2019 թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 1,1% գնաճ:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, հանրապետության 10 քաղաքներում 2019 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 0,3-1,6 % գնաճ։ Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2019 թ. դեկտեմբերին 2018 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3,9 % գնաճ։ 2019 թ. նոյեմբերի համեմատ 2019 թ. դեկտեմբերին այս ապրանքախմբի գների բարձրացման միտումը կրկին շարունակվել է՝ կազմելով 0,4 տոկոս։
2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում կրկին արձանագրվել է գնանկում՝ 12,4 %-ով, իսկ 2019 թ. նոյեմբերի համեմատ՝ 5,6 % գնանկում:
Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում ևս գնանկումներ են արձանագրվել։ 2019 թ. դեկտեմբերին 2018 թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 4,7 %, իսկ 2019 թ. նոյեմբերի համեմատ՝ 0,3 % գնանկում: Մսամթերքի ապրանքախմբում շարունակվել է գնանկումը։
2019 թ. դեկտեմբերին 2018 թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 3,4 %, իսկ 2019 թ. նոյեմբերի համեմատ՝ 0,1 % գնանկում: Ինչ վերաբերում է բենզինի և դիզելային վառելիքի շուկային, ապա այս ապրանքախմբերում 2019 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 2,1 % և 1,8 % գնաճ:
Իսկ 2019 թ. դեկտեմբերին 2018 թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 5,6 և 5,4 տոկոսով։
Նկատենք, որ այս օրերին մի շարք մասնագետներ արդեն իսկ բարձրաձայնում են այն մասին, որ առաջիկայում նոր մաքսային դրույքաչափերի հետևանքով երրորդ երկրներից ներմուծվող մի շարք ապրանքատեսակներ անխուսափելիորեն կթանկանան, որոնց մեջ կան նաև սննդամթերքի լայն սպառման որոշ ապրանքներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2292 դիտում
09:08 04-12-2020
Առաջին անհրաժեշտության որ մթերքներն են թանկացել և որքանով. «Ժողովուրդ»
1892 դիտում
22:18 03-09-2014
Ո՞ր մթերքներն են թարմացնում շնչառությունը
1182 դիտում
20:13 15-01-2015
Դեկտեմբերին ՀՀ-ում թանկացել է կաթնամթերքը
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»