Դեկտեմբերին ՀՀ-ում թանկացել է կաթնամթերքը
2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ Հայաստանում կաթնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 13.1%, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 5.8% գնաճ:
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:
Թանկացումը հիմնականում պայմանավորվել է մայոնեզի՝ 6.4%, մածունի 12.1%, թթվասերի՝ 14.5%, կաթնաշոռի՝ 15.5%, յոգուրտի՝ 27.0% գնաճով:
2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է թարմ կաթի՝ 1.6%, խտացրած կաթի՝ 3.4%, «Լոռի», «Չանախ» և «Չեդեր» պանրատեսակների՝ համապատասխանաբար 0.9%, 1.3 և 5.1% գնաճ:
Մայրաքաղաքում կաթնամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 5.7%-ով: