211652_close_icon
views-count1454 դիտում article-date 22:00 16-01-2015

ՀՀ-ում 2014 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հացը թանկացել է

Հայաստանում հացամթերքի ապրանքախմբում 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.9%, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ`4.3% գնաճ: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից: Թանկացումը հիմնականում պայմանավորվել է բարձր և առաջին տեսակի ալյուրի՝ համապատասխանաբար 4.0 և 4.9%, հաճարի՝ 4.3%, բրնձի՝ 6.2%, բլղուրի՝ 6.4%, ոլոռի՝ 9.4%, ոսպի՝ 11.6%, հնդկացորենի՝ 24.8% գնաճով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է հացամթերքի 3.8-6.4% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Գյումրի և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում հացամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 3.8%-ով:

Նմանատիպ նյութեր