«Կոշ» ՔԿՀ-ում աշխատակիցները սանհանգույցում հայտնաբերել են թմրամիջոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևան քաղաքի ատամնաբուժական կլինիկա տեղափոխված ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ․ Մ․-ն ցանկացել է օգտվել կլինիկայի սանհանգույցից։
Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից, ըստ սահմնված կարգի, սանհանգույցում նախապես իրականացվել է զննություն, և ջրթափ բաքի մեջից հայտնաբերվել է պոլիէթիլենային ժապավենով պարուրված փաթեթ։ Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, և դեպքի մասին ահազանգվել է ոստիկանություն։
Փաթեթի զննությամբ առանձնացված հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 3,52 և 3,40 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
[b]
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]