Ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել հունվարի 17-ին և 18-ին նախատեսված ընկերական հանդիպումներին Մոլդովայի հավաքականի հետ: ՀՖՖ TV-ի թղթակիցը ներկա է եղել հերթական մարզամանը, որին մասնակցում էին հրավիրված 21 ֆուտբոլիստներից 19-ը:
Բացակայում էին միայն Համլետ Մանուկյանը և Էմին Ղարաբեքիանսը:
Մարզումից հետո մարզական հավաքի և առաջիկ հանդիպումների մասին իրենց կարծիքն են հայտնել հավաքականի բրացիլացի ֆուտբոլիստներ Կելսոնը և Լուանը, ինչպես նաև թիմի ավագ Սարո Գալստյանը և գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:
Տեսանյութերը՝ ստորև: