211652_close_icon
views-count1635 դիտում article-date 16:48 17-03-2015

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստությունը. լուսանկարներ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երեկ մեկնել էր Խորվաթիա, որտեղ մարտի 18-ից 21-ը Խորվաթիայում տեղի կունենա ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարը: Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքականները: Մեր թիմը տեղակայվել է Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքի «Դուբրովնիկ պալաս» հյուրանոցում: Երեկ մեր հավաքականն անցկացրել է առաջին մարզումը: Եվս մեկ մարզում տեղի կունենա այսօր, իսկ մարտի 18-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:30-ին, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մրցաշարի առաջին հանդիպումը՝ մրցելով Սլովակիայի հավաքականի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր