211652_close_icon
views-count1934 դիտում article-date 14:34 09-03-2015

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստությունը

Ինչպես հայտնի է, մարտի 18-ից 21-ը Խորվաթիայում տեղի կունենա ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարը, որտեղ ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքականները: Պատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի հավաքականն անցկացրեց մարզական հավաք Մոսկվայում՝ անցկացնելով նաև ընկերական հանդիպումներ ռուսական «Միտիշչի», «Պրոգրես» և «Յամալ» թիմերի դեմ: Շարունակելով նախապատրաստությունը՝ ֆուտզալի Հայաստանի հավաքականը մարտի 10-ից 13-ը կանցկացնի մարզումներ, իսկ մարտի 14-ից 16-ը մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեիայում: Մեր հավաքականը Խորվաթիա կմեկնի մարտի 16-ին:

Նմանատիպ նյութեր