7307 դիտում
23:03 15-01-2020
Խուզարկությամբ հայտնաբերվել է մի ողջ զինանոց․ Կոտայքի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 13-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Ողջաբերդ գյուղի բնակիչներից մեկը տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն կատարեցին 33-ամյա տղամարդու տանը։ Հայտնաբերվեցին տարբեր տրամաչափի հազարից ավելի փամփուշտ, ինքնաձիգի կրակված պարկուճներ, ինքնաձիգի պահեստատուփեր, գործարանային համարներով «ՌՊԳ» տիպի նռնականետներ, գործարանային համարով «ՏՕԶ» տեսակի որսորդական հրացան՝ նախատեսված 12 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել, փաթեթավորվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2525 դիտում
23:42 26-05-2021
Խուզարկությամբ «կրիստալ» ու մարիխուանա է հայտնաբերվել․ Մուշի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1390 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
802 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին