38620 դիտում
21:25 11-07-2024
Ներքին գործերի նախարարի ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի խիստ հանձնարարականների հետքերով․ Արմավիրի ոստիկանների հերթական բացահայտումը. նրանք մի ամբողջ «զինանոց» են հայտնաբերել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը 2024-ը նույնպես հայտարարել են պայքար տարբեր տեսակի հանցատեսակների դեմ, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման տարի։ ՀՀ ՆԳ նախարարի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի կարգադրություններով աշխատանքների կատարումը դրվել է մայրաքաղաքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանի, իսկ մարզերում՝ մարզային ոստիկանության պետերի վրա։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունն ու ոստիկանության Արմավիրի բաժինը վերջին տարիներին ոչ միայն հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք, այլև բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում մեծ ցուցանիշ են արձանագրել։ Քաղաքացին, վստահելով ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներին, ինքնակամ ներկայացրել է մեծ քանակի զենք-զինամթերք, շատ դեպքերում էլ ահազանգել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժին և հայտնել, որ այսինչ տեղը թողում են զենք-զինամթերք։
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության՝ վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանի, ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Խումար Մկրտումյանի գլխավորությամբ այնքան զենք-զինամթերք ու պայթուցիկներ են հայտնաբերել վերջին ամիսներին, որ կարելի է զինել մի քանի գումարտակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 8-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից հերթական մի ամբողջ «արսենալն» է հայտնաբերվել քաղաքացու հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում։
Ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի բնակիչներից մեկը, ով Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, այնտեղից իր հետ մեծ քանակի զենք և զինամթերք է տեղափոխել Հայաստան։ Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ նշված քաղաքացին ահազանգել է ոստիկանության Արմավիրի բաժին և հայտնել, որ Արմավիր քաղաքի կահույքի նախկին արտադրամասի տարածքում պարկերով զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր են մեկնել մարզի ոստիկանապետի պաշտոնակատար Հ․ Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վ․ Գևորգյանը, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Խ․ Մկրտումյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Մուրադյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Որոնողական աշխատանքների արդյունքում արտադրամասի պարսպի մոտ՝ ոչ տեսանելի վայրում, հայտնաբերվել են կասկածելի պարկեր։
Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Հրաչյա Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ պարկերում առկա են 1 հատ ինքնաձիգ, 2 հատ 5,45 մմ տրամաչափի «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, գազային ատրճանակ, 1 հատ թմբուկավոր ատրճանակ, 1 հատ «Մաուզեր 98» տեսակի զարկանաձգանային մեխանիզմ, 1 հատ մեկփողանի գործարանային համարի որսորդական հրացան, 3 հատ երկփողանի որսորդական հրացաններ, 1 հատ օդաճնշիչ հրացան, 2 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, որից մեկը պայթուցիչով, 1 հատ նռնակի պայթուցիչ, 1 հատ սվին դանակ, 6 հատ տարբեր տեսակի և տրամաչափի հրետանային մարտագլխիկներ, 7 հատ «Կալաշնիկով» ինքնաձիգի պահունակ, 1 հատ գնդացիրի և 1284 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+