211652_close_icon
views-count2474 դիտում article-date 23:42 26-05-2021

Խուզարկությամբ «կրիստալ» ու մարիխուանա է հայտնաբերվել․ Մուշի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ մայրաքաղաքում հաշվառված, բայց Գյումրիում բնակվող 49-ամյա մի տղամարդ բնակության վայրում կամ հարակից օժանդակ կառույցներում ապօրինի պահում է թմրամիջոց: Տեղեկությունն ուսումնասիրվեց, ձեռք բերվեցին փաստական տվյալներ, և մայիսի 21-ին հարուցվեց քրեական գործ:

Մայիսի 23-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց 49-ամյա տղամարդու տանը։ Երկրորդ հարկի ննջասենյակի պահարանի դարակից հայտնաբերվեց ներարկիչ, որի մեջ կար դեղնավուն հեղուկ։ Տղամարդը հայտնեց, որ այն «կրիստալ» տեսակի թմրամիջոց է, իրենն է՝ անձնական օգտագործման համար։ Առանձնատան բակից էլ հայտնաբերվեց և առգրավվեց մշակված կանեփի 20 ցողուն։ Սրանք էլ, ըստ տղամարդու, աճեցրել էր դարձյալ անձնական օգտագործման համար:

Հայտնաբերվածները փաթեթավորվել և առգրավվել են, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր