211652_close_icon
views-count1740 դիտում article-date 23:43 14-01-2020

Ոստիկանները գրպանահատության հերթական դեպքն են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության գրպանահատության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումը հետևողականորեն շարունակում է հայտնաբերել և բերման ենթարկել գրպանահատներին: Հունվարի 13-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 70-ամյա մի կին ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել, որ րոպեներ առաջ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ, թիվ 58 երթուղու ավտոբուսում գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու սոցիալական քարտ: Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտության շնորհիվ գրպանահատության դեպքը բացահայտվեց: Քրեական հետախույզները Բաղրամյան պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Արմավիրի մարզի Արևշատ գյուղի 50-ամյա մի բնակչի: Տուժողից ընդունվել է հաղորդում: Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր