211652_close_icon
views-count1305 դիտում article-date 14:00 14-01-2020

Ճանապարահատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 12-ին, ժամը 23.20-ին, Երևանի Պարոնյան փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաների. «ՎԱԶ-2121-ի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 13-ին, ժամը 12.50-ին, 33-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ հունվարի 12-ին, ժամը 20.00-ին, Երևանի Շինարարների փողոցում վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 13-ին, ժամը 14.55-ին, Երևանի Ա. Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 13-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 65-րդ կմ-ին «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին. 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 14-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 13-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 18,3 կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 67-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 13-ին, ժամը 03.20-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 36-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 13-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին «Կիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառերին. 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 13-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «ՎԱԶ-21071» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21071-ի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 14-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 6-րդ կմ-ին` Շիրակի մարզի Գետք գյուղում, իրար են բախվել «Ֆորդ» ավտոքարշակ և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենա. «Ֆորդի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 13-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 70-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 30-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 13-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում անհայտ անձը անհայտ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.10-ին, քաղաքացուն վրաերթի է ենթարկել 32-ամյա վարորդը՝ իր «Լեքսուս-GX 460» մակնիշի ավտոմեքենայով: «Լեքսուս-GX 460-ի» վարորդը կամավոր ներկայացել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։ Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր