Ճանապարահատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հունվարի 9-ին, ժամը 10.20-ին, Երևանի Մոսկովյան և Սպանդարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ. «Դեուի» 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 9-ին, ժամը 16.20-ին, Երևանի Տիգրան Մեծ պողոտայի և Սասունցի Դավթի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-217230» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. վարորդները և «Տոյոտայի» 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 9-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 67-ամյա մի քաղաքացի և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել իրեն:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը,
որը ժամը 23.10-ին ներկայացել է ՃՈ, տվել խոստովանական բացատրություն և բաց թողնվել:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 9-ին, ժամը 09.45-ի սահմաններում, Վաղարշապատի Մուսալեռ գյուղում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։ 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]