Պպատգամավորը առաջարկում է՝ Ազգային ժողովը, առանց խորհրդարանի համաձայնության չքանդել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում:
Ղազարյանն առաջարկում է պատմական հուշարձանների ճակատագրի որոշման հարցում էապես մեծացնել Ազգային ժողովի դերը: Նա, մասնավորապես, առաջարկում է Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի սուբյեկտների ցանկում ավելացնել Ազգային ժողովը, առանց խորհրդարանի համաձայնության չքանդել, չտեղափոխել կամ չմասնավորեցնել պատմության և մշակույթի որևէ հուշարձան: Այդ գործառույթը գործող օրենքով վերապահված է կառավարությանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]