8986 դիտում
17:23 17-12-2016
«Խելացի քաղաք» ունենալու համար պատմությունը պետք է պահել, հին ճարտարապետական շենքերը չքանդել. Վիկտոր Մնացականյան․ Tert.am
Հայաստանում «խելացի քաղաք» կարող է ստեղծվել: Այս հարցը քննարկվել էր վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Չինաստանի «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի և չինական GSAFETY ընկերության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են «խելացի քաղաք» նախագծի մշակման և այն Հայաստանի քաղաքներից մեկում ներդնելու հնարավորություններին:
Tert.am-ի հետ զրուցում «Պահպանվում է երևանցու կողմից» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Վիկտոր Մնացականյանն ընդգծեց, որ «Խելացի քաղաք» ունենալու նախաձեռնությունը ողջունել է, խելացի կառավարման պոտենցիալ ունենք, բայց նախ անհրաժեշտ է լուծել կուտակված խնդիրները։
«Օրինակ՝ Երևանը կառավարման համար փոքր քաղաք է, շատ խիտ է ու եզակի. մեր բնակչության մոտ 50 տոկոսը Երևանում է ապրում։ Խելացի կառավարման համար, իհարկե, գիտական ուժեղ թիմ է պետք, պոտենցիալն ունենք, մեր ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն էլ կարող են կառավարումն իրականացնել, բայց այս պահին շատ կարևոր է «կանաչ ճարտարապետության» հիմնարար սկզբունքի կիրառումը»,- մանրամասնեց Վիկտոր Մնացականյանը՝ հավելով, որ Չինաստանում «կանաչ ճարտարապետության» հիմնարար սկզբունքի հիման վրա քաղաքներ են կառուցվում, Բրազիլիան նույնպես նման փորձ ունի։
Նա հիշեցրեց, որ Նյու-Յորքում և Չիկագոյում մինչև 2020 թ. նախատեսվում է կառուցել «խելացի քաղաքներ»` օգտագործելով բարձր տեխնոլոգիաները: Նյու-Յորքում այն ընդգրկելու է 17 միլիոն քառակուսի ոտնաչափ տարածություն`առևտրային և բնակելի գոտիներով, հետիոտնային երթևեկությամբ, սեփական էներգիայի արտադրությամբ, աշխատողների ու բնակիչների համար նախատեսված առողջապահական և աշխատանքային պայմաններով: Այստեղ լինելու է նաև դպրոց, հյուրանոց, հանրային տարածք` սեփական էլեկտրակայանով և թափոնների մշակման համակարգով: Շնորհիվ այս ծրագրի` խնայվելու է քաղաքի գերծանրաբեռնվածությունից գոյացող մոտ 120 միլիարդ դոլարի գումար:
Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ կարևոր է նաև այլընտրանքային՝արևային էներգիայի օգտագործումը։
Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2016/12/16/smart-city/2226083]սկզբնաղբյուր կայքում[/url]
Նմանատիպ նյութեր
1438 դիտում
19:25 15-01-2024
Շիրակի Մարմաշեն բնակավայրում կիրականացվի «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը
10809 դիտում
23:49 07-08-2017
Ծխախոտ գովազդողներին պետք է պարտադրել իրենց հաշվին կարևոր ազգային ծրագրեր ֆինանսավորել. Վիկտոր Մնացականյան. Tert.am
Այս բաժնից
952 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1009 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
694 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը