211652_close_icon

Մեծ Բրիտանիայի վարչապետը կսկսի Brexit-ի գործընթացն առանց խորհրդարանի համաձայնության. ԶԼՄ-ներ

views-count2061 դիտում article-date 12:40 27-08-2016
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը Լիսսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածով կարող է առանց խորհրդարանի համաձայնությունը ստանալու սկսել Brexit-ը՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը, որը կտևի մոտ 2 տարի, գրում է Daily Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Brexit-ի հակառակորդները վստահ են, որ Եվրամիության կազմից դուրս գալու հարցը պետք է մանրամասն քննարկվի բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում, քանի որ հանրաքվեի արդյունքները ընդամենը խորհրդատվական բնույթ են կրում։ Սակայն, աղբյուրի տվյալներով, Մեյը մտադիր չէ գործը դրան հասցնել։ Թերթը նշում է, որ վարչապետի այդ քայլը պայմանավորված է նաև Համայնքների պալատում Brexit-ի բազմաթիվ կողմնակիցների առկայությամբ։

Նմանատիպ նյութեր