211652_close_icon
views-count7365 դիտում article-date 17:10 11-01-2020

Դոնալդ Թրամփ.«Սուլեյմանին սպանվեց, քանի որ ծրագրում էր պայթեցնել ԱՄՆ դեսպանատունը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը տեղի է ունեցել նաև այն պատճառով, որ Սուլեյմանին ծրագրում էր պայթեցնել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող ԱՄՆ դեսպանատան շենքը, գրում է [url=http://regionmonitor.com/language/ru/]Regionmonitor[/url]-ը։ Թրամփը հայտարարել էր նաև, որ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների նոր, ավելի կոշտ փուլ է սկսվում այն բանից հետո, երբ Իրանը հարվածներ հասցրեց Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Սակայն ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ կոնգրեսականները թերահավատորեն են վերաբերվում Թրամփի հայտարարություններին և վիճարկում են այն հանգամանքը, թե արդյոք հարձակման իրական սպառնալիք եղել է ԱՄՆ-ի դեմ։ Իրաքում ԱՄՆ դեսպանատան դեմ ծրագրված հարձակման պատճառաբանությունը նրանց այնքան էլ համոզիչ չի թվացել։

Նմանատիպ նյութեր