«Բարսելոնան» բանակցություններ է սկսել Չավիի հետ
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալն ու գլխավոր տնօրեն Օսկար Գրոն Քաթարում հանդիպել են «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավիին, հաղորդում է Sky Sports-ը:
Հանդիպմանը քննարկվել է լեգենդար կատալոնացի մասնագետի «Բարսելոնան» գլխավորելու հնարավորությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» չի պատրաստվում հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին:
19 տուրից հետո Լա լիգայում «Բարսելոնան» ու «Ռեալն» ունեն 40-ական միավոր: