211652_close_icon
views-count2752 դիտում article-date 10:13 10-01-2020

Մեծ գումարներ՝ Ամանորի հնացած զարդարանքների համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երբ հայտնի դարձավ, որ Երևանում 2020 թ. Ամանորի և Սուրբծննդյան տո­ների համար նախատեսված ծախսը ընդհանուր շուրջ 425 մլն դրամ է լինելու (մոտ 600 000 դոլար), թեման լայն քն­նարկումների առիթ դարձավ: Բայց դա չխանգարեց, որ կառավարությունը 2019 թ. նոյեմբերի 14-ի որոշում կայաց­նի՝ պետական բյուջեից քաղաքապետա­րանին հավելյալ 271 մլն 797 հազար դրամ տրամադրելու մասին: Իսկապես ռեկորդային հատկացումներ: Ու թվում էր, որ այդքան աննախադեպ մեծ գումար տրամադրելու արդյունքում մայրաքաղաք Երևանի տոնական զար­դարանքը պետք է շլացուցիչ լիներ՝ գո­հացնելով ամենաբծախնդիր բնակչին: Բայց տոնական օրերին, շրջելով Երևա­նի վարչական շրջաններով անզեն աչքով նկատվեց, որ գրեթե առանց բացառու­թյան բոլոր շրջաններում տարիներ շա­րունակ բոլորիս աչքին սովոր լուսային զարդարանքներն էին կախված: Ու եթե նախորդ տարիներին՝ անգամ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և Տարոն Մարգարյանի օրոք գնված լույսերը կախելիս գոնե փչացած լամպերը փոխարինվում էին նորերով, ապա այս տարի դա էլ չէր արվել: Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջաններում տիրող իրավիճակը վերը նշվածի վառ ապացույցն են: ArmLur.am-ի նկարահանող խումբը հասցրել է լինել նշ­ված երեք համայնքներում և արձանագ­րել, որ անգամ հնացած տոնական զար­դարանքը նորացված չէ, և պատկերներն աղավաղված են: Մեր կողմից նկարահան­ված կադրերում հստակ երևում է, որ զարդարանքների պատկերը ամբողջու­թյամբ լուսավորված չէ, կան չվառվող փչացած լամպեր: Իսկ ինչքա՞ն գումար է ծախսվել վարչա­կան շրջանների կողմից ամանորյա տոնե­րի ձևավորման և մշակութային միջոցա­ռումների համար: Մեր հարցումներին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնե­ցին, որ Աջափնյակ վարչական շրջանը 6 մլն 634 հազար դրամ է ծախսել, Ավան վարչական շրջանը՝ 5 մլն դրամ, Արաբկիրը՝ 10 մլն 470 հազար դրամ, Դավիթաշենը՝ 2 մլն 180 հազար դրամ, էրեբունի վար­չական շրջանը՝ 8 մլն 990 հազար դրամ, Կենտրոն վարչական շրջանը՝ 3 մլն 287 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիան՝ 9 մլն 580 հազար դրամ, Նոր Նորք վարչա­կան շրջանը՝ 6 մլն 980 հազար դրամ, Նորք-Մարաշ վարչական շրջանը՝ 1 մլն 366 հազար դրամ, Նուբարաշենը՝ 2 մլն 277 հազար դրամ, Շենգավիթը՝ 8 մլն 648 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունը՝ 1 մլն 500 հազար դրամ: Իսկ ինչո՞ւ են թերություններով լուսավորվել շրջանները: Մեր այս հարցին Երևանի քաղաքապետարանից պատաս­խանել են. «Ինչպես արտաքին, այնպես էլ տոնական լուսավորության ապահովման համակարգերում ժամանակ առ ժամա­նակ հնարավոր են թերություններ, որոնք ընթացքում շտկվում են»: Բայց նկատենք, որ ընթացքում ոչինչ չի շտկվել: Լույսերը կախված օրվանից ունեցել են նույն պատ­կերը, ու անհասկանալի է, թե միլիոնավոր գումարները որտեղ են ծախսվել տոնա­կան զարդարանքի քողի ներքո: Իսկ մենք էլ մշտապես խոսում ենք զբո­սաշրջությունը խթանելու մասին, բայց չգործող լամպերով ի՞նչ գրավչություն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր