211652_close_icon

Ինչ-որ մեկը պետք է վերջ տա «թասիբի», «ջիգյարի», «մարդկության» հնացած, ասիական պատկերացումներին. «Առավոտ»

views-count7072 դիտում article-date 10:46 22-10-2016
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եթե երթուղային տաքսիի վարորդը ծխում է, դուք ունեք երկու տարբերակ՝ լռել կամ վարորդին նկատողություն անել։ Եթե երկրորդն եք ընտրում, վարորդն ունի մի քանի տարբերակ՝ 1/ սուսուփուս հանգցնել ծխախոտը ինչը քիչ հավանական է, 2/ կյանքից, բախտից, իշխանությունից, կարմիր գծերից և արագաչափերից բողոքելով՝ հանգցնել ծխախոտը և, վերջապես, 3/ ուղարկել ձեզ շատ հեռու։ Այդ վերջին դեպքում դուք ունեք երկու տարբերակ փոխադարձաբար ուղարկել վարորդին նույն հասցեով կամ դուրս գալով մեքենայից՝ գրանցել դրա համարը և բողոքել քաղաքապետարան։ Հայաստանում երկրորդ տրոփ վարքագիծը համարվում է «ղզիկական», արգահատելի, մեր ազգին ոչ հարիր։ Իզուր, «հայաթի», համայնքի, գետտոյի, սուտ «գողականի» կեցվածքից ժամանակն է անցնել պետության քաղաքացու մտածողությանը։ Կասեք՝ քաղաքապետարանը քաղաքապետարան չի, ոստիկանությունը ոստիկանություն չի, դատարանը դատարան չի և ընդհանրապես՝ պետությունը պետություն չի։ Համաձայն եմ։ Բայց վերը նշված պետական ինստիտուտներում նստած են Տեր և երթուղայինի վարորդի նման մարդիկ, որոնք ճիշտ մեզ նման կանգնում են երկընտրանքների առաջ։ Ինչ-որ մեկը պետք է վերջ տա «թասիբի», «ջիգյարի», «մարդկության» հնացած, ասիական պատկերացումներին»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր