211652_close_icon
views-count72179 դիտում article-date 09:49 10-01-2020

Արտակարգ դեպք «Դալմա Գարդեն մոլ»-ում. խանութ-սրահը տակնուվրա են արել. կան բերման ենթարկվածներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 8-ին «Դալմա Գարդեն մոլ»-ում տեղի ունեցած խուլիգանության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը Մալաթիայի ոստիկանություն Երևանում գործող փաստաբանական գրասենյակներից մեկից տեղեկություն է ստացվել, որ հունվարի 8-ին Ծիծեռնակաբերդի խճուղու 3 հասցեում գործող «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում տեղակայված «Զառա» խանութ-սրահում մի խումբ անձինք խուլիգանական արարք են կատարել , տակնուվրա են արել խանութը, այնտեղ ցուցադրվող հագուստները շպրտել, անվայել արտահայտություններ արել աշխատակիցների նկատմամբ, ինչի հետևանքով խաթարվել է խանութի բնականոն աշխատանքը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նշված խուլիգանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Լևոն Խաչատրյանը և 28-ամյա Ադամ Պողոսյանը: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր