211652_close_icon
views-count1009 դիտում article-date 10:56 18-08-2026

Խմելու ջուրը մեկ ամիս անարգել հոսում է Շերամի փողոցում․ բնակիչները ահազանգում են, սակայն սայլը տեղից չի շարժվում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մոտ մեկ ամիս է՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոց 20/7 հասցեի հատվածում խմելու ջրի խողովակը վնասված է երկու տեղից, ինչի հետևանքով մեծ քանակությամբ խմելու ջուր անարգել հոսում և կորչում է։

Բնակիչների խոսքով՝ խնդրի մասին բազմիցս ահազանգել են թե՛ «Վեոլիա Ջուր» ընկերությանը, թե՛ Երևանի քաղաքապետարան, սակայն մինչ այս պահը որևէ քայլ չի ձեռնարկվել։

Բնակիչներից մեկը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց.

«Արդեն մեկ ամիս է՝ ջուրը հոսում է։ Խողովակը երկու տեղից վնասված է, և ջուրն ամբողջ փողոցով մեկ հոսում է։ Զանգել ենք «Վեոլիա Ջուր», զանգել ենք քաղաքապետարան, տարբեր տեղեր ենք դիմել, բայց որևէ մեկը խնդրին լուծում չի տվել։ Այդ ընթացքում բավականին մեծ քանակությամբ խմելու ջուր պարզապես կորչում է»։

Բնակիչները նշում են, որ անհասկանալի է, թե ինչու մեկ ամսվա ընթացքում հնարավոր չի եղել վերացնել վթարը, այն դեպքում, երբ խոսքը խմելու ջրի զգալի կորստի մասին է։

Նրանք ակնկալում են, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը կարձագանքի ահազանգին և հնարավորինս արագ կվերականգնի վնասված խողովակը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր