Սթիվեն Ջերարդ. Ափսոսում եմ, որ հեռացա «Լիվերպուլից»
«Գլազգո Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը պատմել է, թե ինչպես է 2015 թվականին որոշել հեռանալ «Լիվերպուլից»:
«Ես որոշեցի չերկարաձգել պայմանագիրը, քանի որ չէի ցանկանում պահեստայինների նստարանին մնալ:
Այժմ փոշմանել եմ այդ որոշման համար, քանի որ կարող էի Կլոպի աշխատաոճին ծանոթանալ, միգուցե, նրա ղեկավարությամբ գոնե 20 հանդիպում անցկացնել:
Նա կարող էր ինձանից ձերբազատվել, քանի որ չէի կարող խաղալ նրա ոճով», ասել է ջերարդը:
39-ամյա Ջերարդը «Լիվերպուլի» սան է, ակումբում հանդես է եկել 1998-2015 թվականներին: