211652_close_icon
views-count139244 դիտում article-date 17:31 09-01-2020

Կասկադյորական ավտովթար Երևանում. BMW-ն բախվել է բետոնե արգելապատնեշին և այն տեղից պոկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում BMW մակնիշի 68 XX 796 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհը բաժանող բետոնե արգելապատնեշին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանով տուժածներ չկան։ Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչ Արամ Դադոյանն ու տեսուչ Վարդան Վարդանյանը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր