Տոնի Կրոսի ֆանտաստիկ գոլը «Վալենսիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում, որն ընթանում է Սաուդյան Արաբիայում, առաջին խաղակեսից հետո Մադրիդի «Ռեալը» 2:0 հաշվով հաղթում է «Վալենսիային»:
Խաղի 17-րդ րոպեին անկյունայինից ֆանտաստիկ հարվածով հաշիվը բացել է «արքայական» ակումբի կիսապաշտպան Տոնի Կրոսը: Ընդ որում, դարպասին հարվածելու նրա որոշումն այնքան անսպասելի է եղել, որ խաղի ռեժիսորները բաց են թողել գոլի դրվագը: