211652_close_icon
views-count2320 դիտում article-date 01:51 19-11-2014

Կրոսի գոլը վճռեց Իսպանիա - Գերմանիա խաղի ելքը. տեսանյութ

Իսպանական Վիգո քաղաքում քիչ առաջ ավարտվեց Իսպանիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը: Աշխարհի գործող չեմպիոնները ուժեղ գտնվեցին Եվրոպայի գործող չեմպիոններից: Խաղի ելքը վճռվեց 88-րդ րոպեին, երբ Տոնի Կրոսը հեռահար հարվածով խոցեց Ֆրանցիսկո Կասիլյայի պաշտպանած դարպասը: Տվյալ դրվագում ակնհայտորեն սխալվեց «Էսպանյոլ»-ի դարպասապահը, ով վերոնշյալ խաղում իր նորամուտը նշեց «Կարմիր ֆուրիայի» կազմում : Հարկ է նշել է, որ թիմերը հանդես եկան փորձնական կազմերով: Երկու թիմերի կազմերում էլ բացակայում էին մի շարք առաջատար ֆուտբոլիստներ: [b]Իսպանիա – Գերմանիա՝0:1[/b] Գոլ՝ Կրոս 89՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր