«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Տոնի Կրոսի համար կառաջարկի 40 մլն ֆունտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է որձեր կատարել «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսին ձեռք բերելու համար: Անգլիական ակումբը Գերմանիայի հավաքականի խաղացողի համար պատրաստ է 40 մլն ֆունտ առաջարկել, հայտնում է Goal.com-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Կրոսը մյունխենցիների կազմում անցկացրած 42 խաղում խփել է 3 գոլ և կատարել է 9 գոլային փոխանցում: