211652_close_icon
views-count13396 դիտում article-date 18:55 08-01-2020

Իրանում կործանված Boeng-ը նախօրեին իրականացրել էր Երևան-Կիև չվերթը

Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում այսօր առավոտյան վթարի ենթարկված ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը երեկ՝ հունվարի 7-ին, իրականացրել էր Երևանի-Կիև չվերթը։ Այս մասին տեղեկանում ենք Flightradar24 կայքից։ Ըստ կայքի տվյալների՝ օդանավը հունվարի 6-ին Կիևից թռել էր Լոնդոն, Լոնդոնից՝ Կիև, նույն օրն էլ Կիևից ժամանել էր Երևան և հունվարի 7-ին Երևանից մեկնել Կիև։ Նույն օդանավը հունվարի 7-ին Կիևից մեկնել էր Միլան, Միլանից վերադարձել Կիև, ապա մեկնել էր Թեհրան։ Թեհրան էր ժամանել տեղի ժամանակով 00:57-ին: Թեհրանից ինքնաթիռը օդ էր բարձրացել առավոտյան 6։12-ին և րոպեներ անց՝ կործանվել։ [img]https://st0.shamshyan.com/editor/0812995001578494790214935.jpg[/img]

Նմանատիպ նյութեր