3896 դիտում
11:54 08-01-2020
«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է
«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին [url=https://news.am/arm/news/553255.html?fbclid=IwAR0yXreTpqn3mhnxFP5Jjk3i5bkX6QxN_hpDJZAgsGPGgnAgLHUZLVJMAao]NEWS.am[/url]-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Նրան մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք՝ հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/553255.html?fbclid=IwAR0yXreTpqn3mhnxFP5Jjk3i5bkX6QxN_hpDJZAgsGPGgnAgLHUZLVJMAao]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2363 դիտում
12:55 31-03-2017
Հաքերները կոտրել են Ֆրանսիայի նախագահի ֆեյսբուքյան էջը և կեղծ հրավերք հրապարակել
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»