8175 դիտում
16:56 06-01-2020
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարում է, որ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի հետ իրենք կապ չունեն. aravot.am
Երեկ ԱԱԾ-ն [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/05/1144390/]տեսանյութ [/url]տարածեց` պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը եւ վերջինս ձերբակալվել է։
Հունվարի 3-ին, հիշեցնենք, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։
[img]https://st0.shamshyan.com/editor/0535319001578315175409287.jpg[/img]
«Դիանա Հարությունյանը» բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։
ԱԱԾ տարածած տեսանյութում «Դիանա Հարությունյան» էջը վարող տղամարդը, որի ձայնն ակնհայտորեն փոխված է, ասում է. «Նշածը կատարել եմ ՀՀ իշխանություններին վարկաբեկելու նպատակով, քանի որ ունեմ ընդդիմադիր հայացքներ եւ անարդար եմ գտնում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը»: Այս ինքնախոստովանությունից հետո, սոցիալական ցանցերում տարբեր մեկնաբանություններ եղան:
Կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից [url=https://www.aravot.am/2020/01/06/1086771/?fbclid=IwAR1gTBSqiRRSamZtpiUm08aNGva2w47HEK9_o9bf8aJ2Ir2O4q4gTeFYNx0]Aravot.am[/url]-ը հետաքրքրվեց` տեղյակ եղե՞լ են այդ էջի եւ էջը վարող օգտատիրոջ մասին, նրա գործողությունները համակարգել-ուղղորդե՞լ են ինչ-որ կերպ: Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, որ երկրորդ նախագահի գրասենյակը որեւէ առնչություն չունի այդ կեղծ էջի կամ այն վարողի հետ: Ավելին, մեր զրուցակիցն ասաց`կարելի է ամաչել, որ նման «բեմադրություններ» են նախաձեռնվում. «Պետք է նաեւ խորը ափսոսանք հայտնեմ, որ պետական կարեւորագույն հաստատություններից մեկը`ԱԱԾ-ն, ստիպված է նման բեմադրություններ կազմակերպել եւ կատարել գործադիր մարմնի ղեկավարի քմահաճույքները, այն էլ Սուրբ ծննդյան նախօրեին: Շատ ցավում եմ եւ ափսոսում»:
Մեր զրուցակիցը վստահ է, որ իշխանությունը պարզապես պատեհ առիթն օգտագործեց`Ռոբերտ Քոչարյանի անունը հերթական անգամ շահարկելու համար եւ հիշեցրեց, որ նման մի նախադեպ արդեն ունեցել ենք, երբ կալանավորվեց TV 5-ի սեփականատեր Արմեն Թավադյանը: Այդ գործը, հիշեցնենք, առնչվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցի՝ Մարտի 1-ի գործով տուժող անձի միջեւ տեղի ունեցած զրույցին, որտեղ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը տուժողին առաջարկում է հրաժարվել ցուցմունքից:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/01/06/1086771/?fbclid=IwAR1gTBSqiRRSamZtpiUm08aNGva2w47HEK9_o9bf8aJ2Ir2O4q4gTeFYNx0]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
3893 դիտում
11:54 08-01-2020
«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է
Այս բաժնից
2782 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3937 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին