211652_close_icon
views-count5444 դիտում article-date 11:50 08-01-2020

Արման Բաբաջանյանի խոսքով՝ ինքը Արցախի զորամասում զինվորների հետ խոսել է նոր սննդակարգից, սպառազինությունից. Aravot.am

Վերջին օրերին համացանցում լուսանկարներ եւ տեղեկություն էր հրապարակվել, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը զորամասերից մեկում հանդիպել է զինվորների հետ եւ շփվել ոչ պատշաճ: Գրառումների հեղինակները պատգամավորին ակտիվորեն քննադատում են, որ նա ժամանակին խուսափել է զինվորական ծառայությունից եւ, հետեւաբար, զինվորականի հետ շփվելու կարգը չգիտի: [url=https://www.aravot.am/2020/01/08/1086944/?fbclid=IwAR1G7H71eh2_eigOJ1SBXR-lIICbRVyjEvq0xT9Je3-CkV_0RzCoUA-CRhA]Aravot.am[/url]-ը Արման Բաբաջանյանին դիմեց՝ մեկնաբանել տեղեկությունը: -Ի՞նչ կասեք այդ գրառումների մասին: -Ճիշտն ասած, այդ գրառումները չեմ տեսել: Եթե դրանք վերաբերում են Արցախ կատարած իմ այցելությանը, ես այդ զորամաս պարբերաբար այցելում եմ: Ես զինվորների հետ շփվելու, Ամանորը եւ Սուրբ Ծնունդը շնորհավորելու առիթ էի փնտրում, եւ իմ խնդրանքով այդ զորամասի հրամանատարությունը սիրով համաձայնեց ինձ այդպիսի առիթ ընձեռել: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/01/08/1086944/?fbclid=IwAR1G7H71eh2_eigOJ1SBXR-lIICbRVyjEvq0xT9Je3-CkV_0RzCoUA-CRhA]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր