4155 դիտում
19:08 26-10-2019
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության բոլոր զոհերի հարազատները կհանդիպեն Արման Բաբաջանյանի հետ
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ սպանված Յուրի Բախշյանի այրին՝ հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը, հայտնել է, որ ոճրագործության բոլոր զոհերի հարազատները ցանկանում են հանդիպել իր հետ․
«Քիչ առաջ հարգարժան Անահիտ Բախշյանը տեղեկացրեց, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության բոլոր զոհերի հարազատները ցանկանում են հանդիպել ինձ հետ:
Պայմանավորվեցինք հաջորդ շաբաթ հանդիպել փակ ձեւաչափով»,- նշել է Բաբաջանյանը:
Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 27-ին, լրանում է այս ողբերգության 20-ամյակը:
Նմանատիպ նյութեր
3060 դիտում
14:41 21-03-2017
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատները հայց են ներկայացրել Սաուդյան Արաբիայի դեմ
Այս բաժնից
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին