211652_close_icon
views-count5015 դիտում article-date 15:44 07-01-2020

Զոհրապ Մնացականյան. Շատ անհանգստացած եմ Ավստրալիայում անտառային հրդեհների աղետով

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան գրառում է կատարել Ավստրալիայում անտառային հրդեհների հետ կապված։ «Շատ անհանգստացած եմ Ավստրալիայում անտառային հրդեհների աղետով։ Զոհերը և միլիանավոր տուժածները հզոր ուղերձներ են և աշխարհում գլոբալ գործողության դիմելու կոչ են։ Սա վերաբերում է երկրի վրա բոլոր ազգերին։ Ցավակցություններս հարազատներ կորցրած ընտանիքներին։ Ավստրալիայի ժողովրդին և կառավարությանը լիակատար համերաշխություն եմ հայտնում»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր