211652_close_icon
views-count3182 դիտում article-date 22:15 06-01-2020

Իրանին չի հաջողվի միջուկային զենք ստեղծել. ԱՄՆ-ի նախագահ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին չի հաջողվի միջուկային զենք ստեղծել, քանի որ ինքը դա թույլ չի տա։ Գրառումը ԱՄՆ-ի նախագահն արել է Twitter-ի իր էջում։ Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադից ոչ հեռու գտնվող օդանավակայանի շրջակայքում ԱՄՆ-ն անօդաչուի միջոցով հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Սուլեյմանին։ Թեհրանն իր հերթին հայտարարել է, որ վերջնականապես հրաժարվում է միջուկային գործարքից և սպառնացել Վաշինգտոնին «երկրորդ Վիետնամով»։

Նմանատիպ նյութեր