211652_close_icon
views-count61559 դիտում article-date 19:13 06-01-2020

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Toyota Vitz-ը կամրջից 2 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է չգործող ջրատարում. վիրավորները 5 կանայք են և 1 անչափահաս աղջիկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Toyota Vitz մակնիշի 36 PA 849 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կամրջի վրա մոտ 2 մետր բարձրությունից ընկել չգործող ջրատարի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 5 ուղևորներ, որոնցից մեկը երեխա է, քաղաքացիների և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և մի մասը օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների շտապօգնության ավտոմեքենաներով, մի մասն էլ քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ 2 հոգի, ադ թվում՝ երեխան, տեղում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են՝ 2-ը՝ «Էրեբունի», երեխան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երեխային հիվանդանոց են ուցեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանն ու նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար ԿարապետՀարությունյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկաններ Վահե Թովմասյանն ու Դավիթ Մանուկյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու 4 վիրավորները կանայք են, երեխան էլ՝ աղջիկ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր