211652_close_icon
views-count24915 դիտում article-date 10:06 02-02-2015

Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 41-ամյա վարորդը «09»-ով 25 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է չգործող ջրատարում. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության և ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Գյումրի ավտոճանապարհի 9.5-րդ կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ Գյումրի քաղաքի բնակիչ, 41-ամյա Արմեն Գալոյանը իր վարած Վազ 2109 մակնիշի 05 ԼՍ 059 համարանիշի ավտոմեքենայով նշված ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշներին ու մոտ 25 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել չգործող ջրատարում: Վթարի հետևանքով ուղևոր՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 12-ամյա Մերուժան Գալոյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Գյումրիի բնակիչներ, 31-ամյա Սիրուշ Զաքարյանը և 11-ամյա Վահան Գալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ, ով տեղում ուղեկցում է կատարել, որպեսզի վիրավորները շտապ հասցվեն հիվանդանոց: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Մանանդյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ՃՈ աշխատակիցներն ու Արթիկի ոստիկանները վերամբարձ կռունկի և քարշակի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխեցին ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը վարորդի որդին էր, վիրավորներն էլ՝ նրա ընտանիքի մյուս անդամները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր