211652_close_icon
views-count51315 դիտում article-date 21:25 06-01-2020

Արարատի մարզում մոտոցիկլետի և Nissan-ի բախման հետևանքով մոտոցիկլավարն օրեր անց հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 5-ին, հիվանդանոցում մահացել է հունվարի 2-ին ծայրահեղ ախտորոշմամբ Մասիսի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից հիվանդանոց տեղափոխված 45-ամյա Մնացական Միքայելյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 2-ին Արարատի մարզում իր վարած եռանիվ մոտոցիկլետով վթարի ենթարկվելուց հետո, երբ բախվել էին 25-ամյա Հովհաննես Մինասյանի Nissan-ն ու իր մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/02/1144257/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 2-ին մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մարմարաշեն-Երևան ավտոճանապարհի՝ Այնթափ գյուղի օղակաձև խաչմերուկի հարևանությամբ բախվել էին Այթնափ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հովհաննես Մինասյանի վարած Nissan մակնիշի 35 ZR 108 համարանիշի և Նոր Կյուրին գյուղի բնակիչ՝ 45-ամյա Մնացական Միքայելյանի վարած առանց համարանիշի եռանիվ մոտոցիկլետը։ Բախման հետևանքով մոտոցիկլավարը մի քանի մետր շպրտվել էր, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկները նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին հիվանդանոց։ Դեպքի վար էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր