Նիկոլ Փաշինյան. Լավ լուրով ենք սկսում տնտեսական տարին
Ryanair ավիաընկերության կողմից Գյումրի-Աթենք, Երեւան-Սալոնիկ նոր ավիաչվերթների բացման մասին լուրով ենք սկսում տնտեսական տարին։ Այս մասին այսօր՝ հունվարի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ryanair ավիաընկերության կողմից Գյումրի-Աթենք, Երեւան-Սալոնիկ նոր ավիաչվերթների բացման մասին լուրով ենք սկսում տնտեսական տարին:
Տնտեսական տարվա շատ լավ մեկնարկ», գրել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության պաշտոնական կայքի համաձայն, սկսած մայիսի 11-ից կարելի է տոմս ամրագրել Երևան-Սալոնիկ ուղղությամբ։ Արժեքը կսվում է 33 եվրոյից՝ 1 ուղղությամբ։
Գյումրի-Աթենք թռիչքներն իրականացվելու են մայիսի 12-ից, գինը՝ սկսած 20 եվրոյից, 1 ուղղությամբ։ Չվերթները սկսվելու են մայիսի 12-ից։
Հունվարից Ryanair-ը սկսում է թռիչքներ իրականացնել Երևանից Հռոմ ու Միլան, մարտից՝ Գյումրիից Մեմինգեն ուղղություններով։